Երեքշաբթի, 3 Մայիսի 2022 12:29
Նաիրա Բադալյան

2022 թվականի ապրիլին հարկային մուտքագրումները գրեթե մեկ երրորդով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ՊԵԿ

2022 թվականի ապրիլին հարկային մուտքագրումները գրեթե մեկ երրորդով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ՊԵԿ

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։

 

ՊԵԿ հաղորդագրության համաձայն, 2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով:

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը։ Այսպես, 2022թ. հունվար-ապրիլ ամիսներին դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) քանակը կազմել է 178.2 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 2.6 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է 14.3 մլն հատով կամ 8.7%-ով, իսկ գումարային արտահայտությամբ աճը կազմել է 526.3 մլրդ դրամ կամ 24.9%: