Ուրբաթ, 6 Մայիսի 2022 18:09

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. Առաջին անգամ Հայաստանում

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու.  Առաջին անգամ Հայաստանում

Արմինֆո.Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը:

https://estate.ameriabank.am/ հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու:

Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ և վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը և այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար:

Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաև համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը և անցնել նույն քայլերը:

https://estate.ameriabank.am/ միջոցով արդեն բնակարան են ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ: