Երեքշաբթի, 17 Մայիսի 2022 21:08
Նաիրա Բադալյան

 Փաշինյանին ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը

 Փաշինյանին ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբին վան Պույենբրոքին, «ՌԵՆՇԻՆ» քաղաքաշինական ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանին և ընկերության տնօրեն Լևոն Կասպարովին:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը վարչապետին է ներկայացվել Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը, որն արժանացել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությանը: Մանրամասն ներկայացվել են նախագծի առավելությունները, բիզնեսի համար ստեղծվելիք պայմաններն ու հնարավորությունները:

 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետաքրքրված է նախագծով և առաջարկել առաջիկայում շարունակել քննարկումները շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ նախագծի իրականացման հնարավորությունները գնահատելու և համապատասխան գործողությունների «ճանապարհային քարտեզ» մշակելու նպատակով: