Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով: Տեխնոլոգիան կարագացնի վարկերի ձևակերպումը միջինը 30%-ով։
Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ստանալիս՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ընտրել, թե ինչպես ստորագրել վարկային պայմանագիրը՝ ավանդական թղթային, թե՝ թվային: Digital ձևաչափն ընտրելիս` վարկառուն ծանոթանում է պայմանագրին և այն հաստատում պլանշետի վրա ստորագրությամբ, իսկ գործարքի ավարտից հետո էլեկտրոնային փոստով ստանում է վարկային բոլոր փաստաթղթերը:
Թվային ստորագրությունը հիմնված է E-sign ոչ թղթային տեխնոլոգիայի վրա, որը ներդրվել է բանկի հայաստանյան գործընկերոջ կողմից: Գործարքի անվտանգությունն ապահոված է նրանով, որ ամեն անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձևավորվում է հատուկ ծածկագիր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ESG-նախաձեռնություններին և ակտիվորեն զարգացնում է «բանկ՝ առանց թղթի» գաղափարը: Մեր փորձագետների կանխատեսումների համաձայն՝ վաճառակետերում ապառիկ վարկեր ձևակերպելիս՝ փաստաթղթերի թվային ստորագրության կիրառումը կխնայի տարեկան ավելի քան 600 հազ․թերթ թուղթ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |