Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։
նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։
Կողմերը ընդգծել են չեխական ձեռնարկությունների հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում Հայկական ԱԷԿ-ի համագործակցման կարևորությունը։
Նախարարը նկատել է, որ Հայաստանի և չեխական ձեռնարկությունների համագործակցությունը հատկապես արդյունավետ կլինել ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգը ժամանակակից նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու հարցերում։
Քննարկում է ծավալվել նաև չեխական «Բալուս» ընկերության կողմից Ստեփանավանում փոքր օդանավերի արտադրության հարցի վերաբերյալ։ Չեխիայի դեսպանը բարձր է գնահատել չեխական ընկերությունների հետ Հայասատանի համագործակցելու պատրաստակամությունը։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները բազմիցս անդրադարձել են չեխ գործընկերների օգնությամբ Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման թեմային, վերջին անգամ' 2021 թվականի հոկտեմբերին, երբ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությունն այցելեց Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց): Իսկ 2021 թվականի հուլիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական Balus Tech ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցումը, ինչպես նաև դրա տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպմանն առնչվող հարցեր: Արմեն Սիմոնյանը ողջունել էր չեխական ընկերության նախաձեռնությունը, հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: Կողմերը որոշել էին եւս մեկ հանդիպում անցկացնել չեխական ընկերության նախագծի առավել մանրամասն քննարկման համար, որը իրականացման դեպքում կներկայացվի Հայաստանի կառավարությանը: Մինչդեռ, դեռեւս 2007 թվականի հոկտեմբերին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության այն ժամանակվա պետ Արտյոմ Մովսեսյանը, անդրադառնալով Ստեփանավանում չգործող օդանավակայանի ճակատագրին, հայտարարել էր, որ այն շահութաբեր չէ, եւ այս փուլում, ընդհանրապես, դրված է դրա պահպանման նպատակահարմարության հարցը: