
Արմինֆո. Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,
չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում:
Red Wings ավիաընկերության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ չվերթները կիրականացվեն ռուսական ժամանակակից SSJ100 օդանավերով: Տոմսերը առավել գրավիչ գներով արդեն վաճառքում են ավիաընկերության կայքում flyredwings.com: Վոլգոգրադը կդառնա ռուսական յոթերորդ քաղաքը, ուր Red Wings - ը թռիչքներ կիրականացնի Հայաստանի մայրաքաղաքից:
Միաժամանակ հիշեցվում է, որ ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում Երևանից դեպի Մոսկվա ("Դոմոդեդովո" և "Ժուկովսկի" օդանավակայաններ), Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սոչի և Չելյաբինսկ։ Red Wings-ը ռուսական խոշորագույն ավիաընկերությունների տասնյակում է, մասնագիտանում է կանոնավոր եւ չարտերային ուղեւորափոխադրումների ոլորտում: Ավիաընկերության բազային օդանավակայանները ' "Դոմոդեդովո", "Կոլցովո" (Եկատերինբուրգ), "Բալանդինո" (Չելյաբինսկ), "Ժուկովսկի" եւ Մախաչկալայի օդանավակայան: