Չորեքշաբթի, 1 Հունիսի 2022 16:48

Summer Business School 2022՝ ամառային բիզնես դպրոց դեռահասների համար

Summer Business School 2022՝ ամառային բիզնես դպրոց դեռահասների համար

Արմինֆո. Օգոստոսի 13-24-ը Slice Academy բիզնես վերապատրաստման դպրոցը հերթական անգամ կազմակերպում է ամառային բիզնես դպրոց 14-19 տարեկան դեռահասների համար։

Summer Business School 2022-ը այս տարի կանցկացվի Դիլիջան քաղաքում և կներառի Բիզնես կամ IT դասընթացների մի ամբողջ կուրս՝ 40-ական ժամ տևողությամբ, ոլորտի առաջատար դասընթացավարների և հյուր-խոսնակների կողմից։

Կրթական այս նախագծի նպատակն է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ծանոթացնել հաջողված բիզնես գաղափարների հետ, հստակ պատկերացումներ տալ ՏՏ և գործարար ոլորտների մասին, բարելավել պատանիների հաղորդակցման հմտությունները։ Նախագծի շրջանակներում բազմաթիվ հաջողված նախագծերի հեղինակներ և ղեկավարներ  կներկայացնեն  իրենց հաջողության պատմությունները։

Մասնակիցները կունենան նաև հնարավորություն հետագայում անցնել մասնագիտական պրակտիկա ոլորտի առաջատար հայաստանյան կազմակերպություններում։

Ծրագրի ընթացքում  նախատեսվում են նաև արշավներ, ճանաչողական այցեր, ֆիզիկական պատրաստվածության, առաջին օգնության և ինքնապաշտպանության պարապմունքներ։

Նախագծի ավարտին տրվում են սերտիֆիկատներ՝  հաստատված միջազգային AITC կառույցի կողմից, որոնք էական նշանակություն կարող են ունենալ հետագա կրթության գործընթացում։   

Իսկ տարբեր անվանակարգերում լավագույն մասնակիցները կստանան հատուկ մրցանակներ։