Չորեքշաբթի, 1 Հունիսի 2022 21:04
Կարինա Մելիքյան

AmRating. Հայաստանում սկսվել է վարկային լճացում

AmRating. Հայաստանում սկսվել է վարկային լճացում

Արմինֆո. Հայաստանում սկսվել է վարկավորման ոլորտի լճացում։ Այդ մասին է վկայում բանկային շահույթի զգալի աճը՝ արժույթին եւ արժեթղթերին առնչվող գործարքների բարձր ակտիվության հաշվին, այլ ոչ թե եկամուտների հիմնական հոդվածի՝ վարկավորման հաշվին։

ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 31.03.2022 թ. տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վարկավորումից բանկերի եկամուտների աճը կազմել է չնչին 0,3%, մինչդեռ, արժութային գործարքներից եկամուտները աճել են 8,6 անգամ, իսկ արժեթղթերով գործարքներից' 32% - ով, ինչի շնորհիվ համակարգի զուտ շահույթն աճել է տարեկան 59%-ով:

 

Ինչպես կարծում են ԱրմԻնֆո-ի հետ փոխկապակցված AmRating վարկանիշային գործակալության վերլուծաբանները, բանքինգի նման վիճակը, որքան էլ տարօրինակ թվա, տեղի է ունեցել տնտեսական աճի ֆոնին, որը ոչ միայն վերականգնվել է, այլեւ գերազանցել է նախաքովիդյան տեմպերը՝ առաջին եռամսյակում տարեկան 8,6 տոկոսի մակարդակում: Արագացում են ցույց տվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, բացառությամբ 5,4 տոկոս անկում արձանագրած ագրոահատվածից։ Ընդ որում, որպես աճի դրայվերներ հանդես են եկել ծառայությունների ոլորտը (22,2%) եւ էներգահամալիրը (16,7%), եւ համեմատաբար պակաս չափով՝ առեւտրի ոլորտը (7,6%), ինչպես նաեւ շինարարության ոլորտը (6,2%) եւ արդյունաբերական ոլորտը (3,1%): Հատկանշական է, որ փաստացի այդ վերականգնողական գործընթացին երկրի բանկային համակարգը գրեթե չի մասնակցել։ Իսկ արդեն 2022թ. ապրիլին  վարկավորման տեմպերը նվազել են մինչեւ 0,01%, ընդ որում, կորպորատիվ հատվածի ուժեղ անկմամբ եւ մանրածախ վարկավորման աճի դանդաղմամբ:

 

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ որպես օրինակ, եւ համեմատության կարգով, նախաքովիդյան2019 թ. I եռամսյակում տնտեսական աճը եղել է ավելի համեստ՝ տարեկան 6,5% եւ բխել է,  հիմնականում, ծառայությունների ոլորտից (17,3%), շինարարության ոլորտից (10,8%), առեւտրի ոլորտից (10,1%), եւ ընդամենը 2%՝ արդյյունաբերական հատվածից: Սակայն, ընդսմին, վարկավորման ծավալները 2019թ. I եռամսյակում ցույց են տվել 14,2% տարեկան աճ,  մասնավորապես, ինչպես կորպորատիվ վարկավորման (մինչեւ 7,3%), եւ մանրածախի (մինչեւ 30,3%) վերընթաց տեմպերի արագացմամբ, այդ թվում՝ հիփոթեքի (մինչեւ 29,6%):

 

Վերլուծաբանները համոզված են, որ վարկավորման շուկայում իրավիճակի հետագա բարելավման հավանականությունը փոքր է, դատելով ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկի բացասական կանխատեսումներից, որոնք 2022 թվականի համար կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ-ի աճի խիստ դանդաղում՝ 1,2%-1,6% միջակայքում: Նման տնտեսական հեռանկարը նրանք պայմանավորում են ռուս-ուկրաինական հակամարտությամբ և Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների աննախադեպ ծավալներով։

 

Չկա չարիք առանց բարիքի

Հայաստանը, իր հերթին, որպես ռեցիպիենտ երկիր, որը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ առանցքային մակրոտնտեսական ցուցանիշներով, ինչպես նաև դրամական փոխանցումներով, դառնում է պատժամիջոցների պատերազմի միջնորդավորված թիրախ։ Այդուհանդերձ, ուշագրավ է, որ այս պայմաններում Հայաստանը, որը դարձավ ռուսական ՏՏ հանրության մի փոքր հատվածի վերատեղակայման կետ եւ զբոսաշրջության համար հեշտացված ուղղություն, կարողացավ պահպանել իր ֆինանսական կայունությանը' բանկերին թույլ տալով պահպանել շահույթի աճի բարձր տեմպերը՝ կտրուկ աճած արժութային գործարքների հաշվին: Մեծ դրամական հոսքերի ֆինանսական հաջող կլանումը բարենպաստ ազդեցություն կունենա բանքինգի այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են քարտային շուկայի զարգացումը, ինչպես նաեւ, չի բացառվում, հիփոթեքի աճը: Այս փրկարար միտումների վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ միայն ներքին եւ արտաքին քաղաքական անկայունությունը։

 

Մինչդեռ, Ուկրաինայում հատուկ գործողությունը շարունակվում է, հակառուսական պատժամիջոցների փաթեթներն ավելանում են, իսկ Չինաստանն ու Իրանը (Ռուսաստանի հետ միասին Հայաստանի առաջատար դոնորները), որոնք չեն միացել այդ գործընթացին, պատրաստվում են պատժամիջոցային դիմակայության ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հետ: Դա բացասաբար է ազդում ինչպես, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության, այնպես էլ, մասնավորապես, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի եւ այլ տարածաշրջանների ՀՆԱ-ի վրա, ինչն, իհարկե, լավագույն ձեւով չի անդրադառնում նաեւ Հայաստանի վրա, որի առեւտրատնտեսական եւ ֆինանսական հարաբերությունները թեեւ ավելի շատ կապված են Ռուսաստանի հետ, բայց միայն դրանով չեն սահմանափակվում: Այս իրավիճակի խորացումը եւ դրանից դուրս գալու անորոշությունների ամբողջականությունը նվազեցնում է տնտեսական աճի նախաքովիդյան տեմպերի վերականգնման հավանականությունը, ինչն, իր հերթին, արգելակում է վարկավորումը լճացումից հանելու բանկերի գործողությունները, իսկ պատժամիջոցների ռեժիմի ավելի ձգձգված զարգացման դեպքում կարող է հանգեցնել վարկային շուկայի անկման եւ շահույթի անխուսափելի կորստի:

 

Եվ, այնուամենայնիվ, CRA AmRating-ի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանը, որի համար Ռուսաստանը, ապա Չինաստանն ու ԵՄ երկրները (հիմնականում՝ լեռնահանքային հումք) այսօր հանդես են գալիս որպես հիմնական առևտրային գործընկերներ, հնարավորություն ունի առանց էական կորուստների դուրս գալու ստեղծված գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամային իրավիճակից՝ 2022 թվականին տնտեսության աճը ապահովելով 2-2.5% միջակայքում։

 

Հակառակը՝ շահույթ

 

Իսկ առայժմ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 1-ին եռամսյակում կազմել է 30.8 մլրդ դրամ ($63.3 մլն), որից 23 մլրդ դրամը ստացվել է արտարժույթի առքուվաճառքից: Արժեթղթերով գործառնություններից ստացված եկամուտը հաշվետու եռամսյակի արդյունքներով կազմել է 27.2 մլրդ դրամ ($56 մլն): Իսկ վարկավորման եկամուտը, գրեթե, տեղից չի շարժվել, կազմել է 107.2 մլրդ դրամ ($220.5 մլն), ընդ որում, չնչին առավելությամբ այդ ցուցանիշի դինամիկան պահպանվել է հիփոթեքային պորտֆելի 42% աճի հաշվին՝ մինչև 711.1 մլրդ դրամ ($1.5 մլրդ, վարկային պորտֆելում 16.5%՝ 2019թ. 8.5%-ի դիմաց)։

 

Վարկային պորտֆելի կառուցվածքում սկսել են նվազել կորպորատիվ վարկավորման ծավալները՝ 3,1 տոկոսով, մանրածախի աճի զուսպ տեմպերի պահպանման դեպքում՝ 7,1 տոկոսի մակարդակում, մինչդեռ, մեկ տարի առաջ երկու հոդվածներն էլ գրեթե միանման աճ էին ցույց տալիս 7,2-7,4 տոկոսով, ինչը խիստ զիջում էր նախաքովիդյան համադրելի ժամանակաշրջանի  17,4-32 տոկոս աճին: Ընդ որում, կորպորատիվ վարկավորման ծավալների նվազում է դիտվում բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարական հատվածի։ Մասնավորապես, արդյունաբերական հատվածին տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 7,1 տոկոսով, տրանսպորտի եւ կապի ոլորտներին՝ 24,6 տոկոսով, առեւտրի հատվածին՝ 4 տոկոսով, հանրային սննդի եւ ծառայությունների ոլորտներին՝ 1,1 տոկոսով, եւ միայն շինարարության եւ ագրոհատվածի վարկավորումն է պահպանել աճ, համապատասխանաբար, 21,5 եւ 15,8 տոկոսով, ինչը, ամենայն հավանականությամբ, թույլ չի տվել կորպորատիվ պորտֆելին ավելի ծանրակշիռ անկում ունենալ: Տեմպերի արգելակում է դիտվում արդեն ՓՄՁ ոլորտի վարկավորման մեջ՝ 11 տոկոսից մինչեւ 6,3 տոկոս: Եվ այս ֆոնին ուշագրավ է լիզինգային գործարքների ծանրակշիռ աճը' 34%, ֆակտորինգային գործարքների աճի զգալի դանդաղումը մինչեւ չնչին 3%, եւ ակրեդիտիվների ու բանկային երաշխիքների պորտֆելի կրճատումը 6% - ով:

 

Ընդ որում, մանրածախ վարկավորումը, որի աճը պահպանվում է առավելապես հիփոթեքի, եւ ավելի պակաս անշարժ գույքի գրավով վարկերի եւ ավտովարկերի շնորհիվ, այլ տեսակի վարկերի գծով՝ օվերդրաֆտներ, վարկային քարտեր, լոմբարդային վարկեր, ինչպես նաեւ կորպորատիվ վարկավորումը սկսում է անկման գործընթաց:

 

Թունավորությունն առայժմ վերահսկվում է

 

Չաշխատող վարկերը (NPL) I եռամսյակի վերջին տարեկան 28% - ով կրճատվել են՝ մինչեւ 332 մլրդ դրամ (683 մլն դոլար ՝ հաշվի առնելով անհուսալի վարկերը), բայց, զուգահեռաբար, դիտվել է առողջ (ստանդարտ) վարկերի անկում՝ 0,2% - ով՝ մինչեւ 3,6 տրլն դրամ (7,4 մլրդ դոլար), մինչդեռ, 2021թ. համադրելի ժամանակահատվածում դիտվել է հակառակ պատկերը՝ NPL-ի 48% աճն ուղեկցվել է ստանդարտ վարկերի 3,2% - ով աճով: Արդյունքում՝ NPL-ի մասնաբաժինը վարկային պորտֆելում տարեկան կտրվածքով նվազել է 11%-ից մինչեւ 7,7%, իսկ ակտիվներում' 6,9%-ից մինչեւ 4,6%:

 

Սակայն, NPL գերակշիռ մասը շարունակում է կուտակել սպառողական վարկերում (հաշվի առնելով հիփոթեքը), հասնելով 43%-ի՝ նախորդ տարվա 35%-ից, եւ դրանց առյուծի բաժին, ինչպես նախկինում, պատկանում է բարձր ռիսկային խմբերին՝ կասկածելի եւ անհույս: Ընդ որում, արագ աճող հիփոթեքային վարկերում կուտակվել է ընդամենը 4.2% NPL (նախորդ տարվա 3,1%-ի դիմաց): NPL-ի բաժնեմասով երկրորդ տեղում են առեւտրային հատվածին տրամադրվող վարկերը՝ 12% (նախորդ տարվա 11%-ի դիմաց), երրորդում ՝ հանրային սննդի/ծառայությունների ոլորտը՝ 7% (նախորդ տարվա 6%-ի դիմաց), չորրորդում՝ ագրոհատվածի տրամադրվող վարկերը՝ 6% (նախորդ տարվա 7% ի դիմաց), հինգերորդ՝ արդյունաբերական հատվածը՝ 5.5% (նախորդ տարվա 5.2%-ի դիմաց), վեցերորդ տեղում՝  շինարարության ոլորտը՝ 2.2% (նախորդ տարվա 3.2%-ի դիմաց), և յոթերորդ՝ տրանսպորտի եւ կապի ոլորտ' 1,3% (նախորդ տարվա 1,5% - ի դիմաց):

 

Սակայն, վարկային ռիսկի ներկայացման միջազգային ձեւաչափը (ըստ IFRS9), որը չի պարտավորեցնում նշել ճյուղային դասակարգումն ըստ ռիսկի խմբերի եւ բարձր ռիսկային փոխառությունների կարգը, լիովին չի արտացոլում վարկային պորտֆելի իրական որակն ու դրանում թունավոր վարկերի (NPL) առկայության պատկերը: Ժամկետանց վարկերի ճյուղային ծավալների և, հետևաբար, վարկային պորտֆելում և ակտիվներում դրանց մասնաբաժնի իրականությանը մոտ հաշվարկի համար ԱրմԻնֆո-ի վարկանշային ծառայությունը բանկերից պահանջում է անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ: Նոր ձեւաչափի անցնելու պատճառով հայկական բանկերի կողմից հրապարակվող հաշվեկշիռներում վարկային ռիսկի ոչ լիարժեք արտացոլման փաստն իրենց հաշվետվություններում բազմիցս նշել են նաեւ աշխարհի խոշորագույն վարկանիշային գործակալությունները: 2023 թվականի իրենց կանխատեսումներում նրանք ակնկալում են վարկավորման աճի վերսկսում՝ նախազգուշացնելով չաշխատող վարկերի աճի վերսկսման ռիսկի առկայության մասին։

 

AmRating-ի վերլուծաբանների կանխատեսմամբ, Հայաստանի բանկային համակարգի աճող շահույթը, ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ բնույթ է կրում, ինչի մասին արդեն իսկ ահազանգում է վարկային ներդրումներից տոկոսային եկամուտների լճացումը՝ անկման  բարձր հավանականությամբ, իսկ այս միտման շարունակությունն ընթացիկ տարում կսկսի ճնշել ընդհանուր եկամուտները: Իրավիճակի զարգացման նման սցենարի են նշում վարկավորման նվազող ծավալները գրեթե բոլոր ճյուղերում (արդյունաբերություն, առեւտուր, տրանսպորտ եւ կապ, հանրային սննդի/ծառայությունների ոլորտ), թափ հավաքող սպառողական վարկավորման պայմաններում, ինչը մեծացնում է ընթացիկ տարում չաշխատող վարկերի (NPL) աճի վերսկսման հավանականությունը, որոնց հիմնական զանգվածը կուտակվել է անհուսալի խմբում, որը հատկապես տպավորիչ "կլանում է" շահույթը: Ակտիվների այլ հոդվածների հաշվին այն փրկելը քիչ հավանական է՝ ընդհանուր եկամուտներում դրանց աննշան մասի առնչությամբ: Ուստի, թունավոր վարկերի ծավալուն դուրսգրման դեպքում շահույթի աճի պահպանումը երկար ժամանակ՝ անիրատեսական է: Ինչպես կարծում են AmRating-ի վերլուծաբանները, շահույթի անկման դեպքում կապիտալի բուֆերների համալրման հնարավորությունը նույնպես կնվազի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Նիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղըԳործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
Մարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիականՄարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիական
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել են
2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով
Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկիցՆոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը "Համաշխարհային ատոմային շաբաթ" համաժողովին
Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում
Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը ՀայաստանումԱմերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում
Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումներըՀայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանը
Հայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացըՀայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացը
Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետումՓաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարըՀայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը
2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան
ՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-իՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-ի
ՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրելՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին
Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդըTeam-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը
Հայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգըՀայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգը
Հայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթինՀայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթին
ԿԶԵՀ առաքելությունը ծանոթացել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքինԿԶԵՀ առաքելությունը ծանոթացել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքին
"Լույս" հիմնադրամ. վարկային պարտավորությունների առաջանցիկ աճը բնակչության եկամուտների համեմատ կարող է ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար՝ միջնաժամկետ հեռանկարում
Շրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակովՇրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակով
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնովԱմերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով
ՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համարՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համար
Հայաստանն ու Իրաքն ուսումնասիրում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունըՀայաստանն ու Իրաքն ուսումնասիրում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը
Դանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջԴանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջ
Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածքՊլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
Հաջորդ տարի Ուրուգվայում կբացվի Հաջորդ տարի Ուրուգվայում կբացվի "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է. ինտերնետ կապուղիներին առնչվող խնդիրների արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է. ինտերնետ կապուղիներին առնչվող խնդիրների արդյունքում Ecommerce գործարքներն անհասանելի են
Իրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համարԻրաքը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ կոմիտե՝ առևտրատնտեսական հարաբերությունների կայուն զարգացման համար
Երևանում կայացել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրերԵրևանում կայացել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակներըԷլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 3,1 մլրդ դրամ ԱԱՀ են վճարել Հայաստանի պետական գանձարան, հաղորդել է ՊԵԿ նախագահը՝ միաժամանակ գովազդելով հայտնի տեխնոլոգիական հարթակները
Որեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասինՈրեմն՝ հիմա ով է ստում. «Ռոսսելխոզնադզոր»-ը հաղորդել է վերջին երեք օրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքով 21 բեռնատար Հայաստան վերադարձնելու մասին
Շարունակություն չի լինի. Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը փակ էՇարունակություն չի լինի. Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիրը փակ է
Ձորաղբյուրում 12-րդ անգամ կմեկնարկի Բերքի փառատոնըՁորաղբյուրում 12-րդ անգամ կմեկնարկի Բերքի փառատոնը
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն է
Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց թուլացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց թուլացել է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչև 7% արգելակումն ուղեկցվել է արտաքին առևտրի 41,4% անկմամբ2025թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչև 7% արգելակումն ուղեկցվել է արտաքին առևտրի 41,4% անկմամբ
Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Էկոնոմիկայի նախարարՕգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար. Էկոնոմիկայի նախարար
"Լույս" հիմնադրամ. Հայաստանի կառավարության բյուջետային պլանավորման խնդիրները պահպանվում են
Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման համար կապալառուների ընտրության գործընթացը. "Ճանապարհային դեպարտամենտ"
762 բեռնատար, թե՞ զանգվածային վերադարձ. Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ստի մեջ762 բեռնատար, թե՞ զանգվածային վերադարձ. Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են ստի մեջ
ՀՀ նախագահ. Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտիՀՀ նախագահ. Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 18-22-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 18-22-ը դոլարային գործարքների անկումն ուղեկցվել է ռուբլով գործարքների աճով
Հայաստանն ու UNWTO-ն քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնություններըՀայաստանն ու UNWTO-ն քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով. «Ճանապարհային դեպարտաաամենտ» հիմնադրամ
5G-ն կդառնա լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի տնտեսության բոլոր ոլորտները․ Ռալֆ Յիրիկյան5G-ն կդառնա լոկոմոտիվը, որն իր հետևից կտանի տնտեսության բոլոր ոլորտները․ Ռալֆ Յիրիկյան
2025 թվականի 7 ամսում Հայաստանում հավաքվել է ծրագրային ցուցանիշից 424,8 մլրդ դրամով պակաս հարկեր2025 թվականի 7 ամսում Հայաստանում հավաքվել է ծրագրային ցուցանիշից 424,8 մլրդ դրամով պակաս հարկեր
2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 2.5% - ով2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեկ տարում նվազել է 2.5% - ով
Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակում մոտեցել է 12 մլրդ դոլարի՝ շարունակելով աճի դանդաղումըՀայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին կիսամյակում մոտեցել է 12 մլրդ դոլարի՝ շարունակելով աճի դանդաղումը
Հայաստանը լիովին փոխում է պետական պարտքի տրամաբանությունը. նոր օրենք և խաղի նոր կանոններՀայաստանը լիովին փոխում է պետական պարտքի տրամաբանությունը. նոր օրենք և խաղի նոր կանոններ
Փաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվումՓաշինյան. 2026 թվի պետբյուջեում պաշտպանական ծախսերի Էական աճ չի նախատեսվում
Հայաստանը նոր կանոններ է սահմանում էլեկտրաէներգիա միկրոարտադրողների համարՀայաստանը նոր կանոններ է սահմանում էլեկտրաէներգիա միկրոարտադրողների համար
Պապոյան. Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է պատրաստի արտադրանքի արտահանման ուղղություններըՊապոյան. Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է պատրաստի արտադրանքի արտահանման ուղղությունները
Հայաստանն աշխատանքային միգրանտներ մատակարարող երկրից վերածվում է միգրանտներին գրավող երկրի. ՓաշինյանՀայաստանն աշխատանքային միգրանտներ մատակարարող երկրից վերածվում է միգրանտներին գրավող երկրի. Փաշինյան
Հայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջ կֆինանսավորվի այլ միջոցառումների հաշվինՀայաստանում էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջ կֆինանսավորվի այլ միջոցառումների հաշվին
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ որևէ քաղաքական խնդիր չունիԷկոնոմիկայի նախարար. Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ որևէ քաղաքական խնդիր չունի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.08.2025
RUB4.76-0.01
USD382.52-0.45
EUR446.29-0.71
GBP514.87-2.98
CAD278.20-0.10
JPY25.99-0.08
CNY53.63-0.07
CHF476.66-2.41