Հինգշաբթի, 2 Հունիսի 2022 14:29
Նաիրա Բադալյան

Հնդկաստանը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի համայնքների զարգացման համար

Հնդկաստանը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի համայնքների զարգացման համար

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 478.2723 մլն ՀՀ դրամ գումարի չափով դրամաշնորհային աջակցություն: