Երեքշաբթի, 7 Հունիսի 2022 16:53
Նաիրա Բադալյան

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով

Արմինֆո. Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը:

 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրությունում: