Արմինֆո. Հավատարիմ մնալով իր խոստումներին՝ Team Telecom Armenia-ն զգալիորեն բարելավում է ընկերության ամենահայտնի ու սիրված COSMO և COMBO փաթեթների պայմանները:
Բաժանորդները կստանան է՛լ ավելի բարձր արագությամբ գերարագ ինտերնետ, նոր հեռուստաալիքներ, անսահմանափակ բջջային ինտերնետ և, իհարկե, ավելի շատ րոպեներ տեղական և միջազգային զանգերի համար։ Բոլոր այս փոփոխություններն ընկերությունը առաջարկում է առանց որևէ ժամկետային պայմանագրային պարտավորությունների։
«Team-ում մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր բաժանորդ ստանա ամենալավ կապն ու ամենաարագ ինտերնետը։ Այդ պատճառով էլ COSMO և COMBO փաթեթներում ավելացրել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն՝ մինչև 1000 Մբ/վ ինտերնետ տանը, անսահմանափակ բջջային ինտերնետ, մոտ 200 հեռուստաալիք և շփման ազատ հնարավորություն տեղական ու միջազգային հեռախոսակապով։ Մենք բոլոր քայլերն ուղղված են հաճախորդների համար դրական փոփոխություններ բերելուն»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։
Բաժանորդագրվելով Team-ի COSMO և COMBO փաթեթներին՝ հաճախորդի տանը, ըստ անհրաժեշտության տեղադրվելու է Nokia GPON և Nokia Beacon WiFi ուժեղացուցիչ անլար ինտերնետի անգերազանցելի որակ ապահովելու համար։
COSMO և COMBO փաթեթների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով Team Telecom-ի կայք, հաղորդագրություն ուղարկելով Team Telecom Armenia-ի ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին կամ մոտենալով Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |