
Արմինֆո.Wildberries առցանց հարթակը անցել է միջազգային բիզնեսի ներկայացուցիչների հետ նրանց ազգային արժույթներով հաշվարկների: Այդ մասին հաղորդում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերության նոր ֆինանսական քաղաքականությունը թույլ կտա աջակցություն ցուցաբերել արտասահմանյան շուկաներում տեղական բիզնեսի ներկայացուցիչներին, ավելի թափանցիկ կդարձնի փոխադարձ հաշվարկները, կամրապնդի տարածաշրջանային արժույթները, իսկ գործարարներին կօգնի նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները՝ արժույթների փոխարժեքների տատանումների եւ դրանց փոխարկման անհրաժեշտության պատճառով:
Մասնավորապես, Հայաստանի գործարարներին փոխանցումներն իրականացվում են դրամով, Բելառուսին՝ բելառուսական ռուբլով, Ղազախստանին՝ տենգեով, Ղրղզստանին՝ սոմով, Ուզբեկստանին ՝ սումով ։ Նոր ֆինանսական քաղաքականությունը տարածվում է ինչպես ապրանքներ վաճառողների, այնպես էլ պատվիրման գործընկերային կետերի և տեսակավորման կենտրոնների սեփականատերերի վրա։
Wildberries-ը, հանդիսանալով միջազգային առցանց հարթակ, որտեղ տարբեր երկրների գործարարները վաճառում են իրենց ապրանքները եւ ծառայություններ են մատուցում գնորդներին եւ բիզնեսին, ձգտում է նրանց առաջարկել համագործակցության առավել շահավետ պայմաններ, ուստի ընկերությունը հանդես է եկել ազգային արժույթներով հաշվարկների անցնելու նախաձեռնությամբ, որին աջակցել է տեղական բիզնեսը:
Wildberries առցանց հարթակը շարունակում է զարգանալ արտասահմանյան շուկաներում։ 2022 թվականին ընկերությունը նոր լոգիստիկ օբյեկտներ է բացել Ղրղզստանում և Հայաստանում, ինչպես նաև սկսել է վաճառք Ուզբեկստանում։