Չորեքշաբթի, 8 Հունիսի 2022 17:29

ԱրարատԲանկն երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ» 

ԱրարատԲանկն երկրորդ տարին անընդմեջ՝ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ» 

Արմինֆո.ԱրարատԲանկն երկրորդ տարին անընդմեջ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվում է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:

Որոշում կայացնելիս «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմը հաշվի է առել հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային սակագները, տեխնիկական ապահովվածությունը, բիզնեսի անընդհատության ապահովումը, տեղական շուկաների և օրենքների իմացությունն ու այլ չափանիշներ։

«Համաճարակն արագացրել է ենթապահառու բանկերի թվայնացման տեմպերը, և այդ բանկերը շարունակում են զարգանալ՝ իրենց հաճախորդներին ամբողջ աշխարհում արժեթղթերի բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով», - նշել է «Global Finance» ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

Տեղեկանք.  «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի ավելի քան 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները: