
Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի ութին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ, քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:
Փոխվարչապետ Մաթևոսյանը լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, առկա խնդիրներն ու պետական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկել դրանց լուծման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալը (ներդրումների բոլոր տեսակներն ու ձեւերը - խմբ.) 2021 թվականի ընթացքում աճել է 54 տոկոսով (2020թ. 39%-ի փոխարեն)՝ հասնելով 2.8 մլրդ դոլարի: Ընդհանուր օտարերկրյա ներդրումներում ՕՈՒՆ-ին բաժին է ընկել 29% - ին (2020թ. 26% - ի դիմաց), կամ՝ 798 մլն դոլարի, ինչը 2020թ. ցուցանիշից բարձր է 71% - ով (2020թ. 21%-ի դիմաց):