Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը բարելավել է 2022 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 1,6 տոկոսից մինչեւ 4,9 տոկոս: Այդ մասին հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ։
Նա պարզաբանել է, որ տնտեսական կանխատեսման բարելավումը կապված է մի շարք ոլորտներում տեմպերի վերանայման հետ։ Մասնավորապես, արդյունաբերության հատվածում, ԿԲ-ի նոր գնահատականների համաձայն, անկումը կկազմի 1 տոկոս ՝ նախկինում կանխատեսված 4,7 տոկոսի դիմաց ։ Դրա հետ մեկտեղ, շինարարության ոլորտում ակնկալվող աճը վերանայվել է նախկին 7 տոկոսից մինչեւ 8,9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում աճի տեմպերը կկազմեն 7,5 տոկոս՝ նախկինում կանխատեսված 3,2 տոկոսի դիմաց:
"Դա պայմանավորված է առավելապես Հայաստանում միջազգային այցելուների գտնվելու հանգամանքով, եւ կարճաժամկետ հեռանկարում ռուսական տնտեսության պակաս ծանր վիճակով, քան մենք սպասում էինք այս տարվա փետրվար-մարտին", - բացատրել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի ՀՆԱ-ի 2022 թվականի աճի կանխատեսումը՝ նախկին 1,2 տոկոսից մինչեւ ներկայիս 3,5 տոկոս (2021թ. փաստացի 5,7 տոկոս աճի դիմաց): Ս.թ. մարտի 17-ին ԱՄՀ նորացված կանխատեսմամբ Հայաստանի ՀՆԱ աճը 2022 թվականին կկազմի 1,5 տոկոս, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին կաճի 1 տոկոսով, Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը մարտին կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի իր կանխատեսումը նախկին 5,3 տոկոսից մինչեւ 1,3 տոկոս:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |