Արմինֆո. Մայիսին Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ "Գիտության և գործարարության օրեր" համաժողովի հանդիսավոր բացման շրջանակում։
Նշելով, որ չի հաջողվել գերազանցել նախաքովիդյան մակարդակը, նախարարը նկատել է, որ զբոսաշրջությունը վերականգնվում է լավ տեմպերով: Միաժամանակ, նա անդրադարձել է միջազգային այցելուներին, որոնք արդեն մի քանի ամիս Հայաստանում են։ Չնշելով ճշգրիտ թիվը՝ Քերոբյանը նշել է, որ դրանք մի քանի տասնյակ հազար են։ Նախարարը նշել է, որ վերջիններս արդեն որոշակի ճշգրտումներ են մտցրել տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ ծառայությունների ոլորտում, անշարժ գույքի հատվածում և այլն:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 249 361 զբոսաշրջիկ, ինչը 2.9 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Ողջ 2021 թվականին Հայաստան է ժամանել 870 308 զբոսաշրջիկ տարեկան 2,4 անգամ աճով (2020-ին 80,2 տոկոս անկման դիմաց)։ Հիմնականում, Հայաստանում իրենց հանգիստը նախընտրում են կազմակերպել ՌԴ քաղաքացիները՝ 350.5 հազար զբոսաշրջիկ (տարեկան 2.5 անգամ աճ), Իրանի՝ 91.1 հազար զբոսաշրջիկ (աճ 5 անգամ), Վրաստանի՝ 70.6 հազար զբոսաշրջիկ (աճ 23.5 տոկոսով), ԱՄՆ-ի՝ 31.6 հազար զբոսաշրջիկ (աճ 5.4 անգամ), Ուկրաինայի՝ 22.3 հազար զբոսաշրջիկ (աճ 3,5 անգամ), Հնդկաստանի՝ 17.9 հազար զբոսաշրջիկ (աճ 6.2 անգամ), Ֆրանսիայի ՝ 14.3 զբոսաշրջիկ ( աճը 3,6 անգամ), Բելառուսի ' 7.2 հազար զբոսաշրջիկ (աճը 3,1 անգամ) քաղաքացիները:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |