Շաբաթ, 18 Հունիսի 2022 13:52
Մարիաննա Մկրտչյան

Ռուսաստանը Հայաստանին կօգնի ստեղծել հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն

Ռուսաստանը Հայաստանին կօգնի ստեղծել հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն

Արմինֆո.Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման հարցով նախարարությունների միջեւ համագործակցության հուշագիր են ստորագրել:

 

Ինչպես հաղորդում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը, հուշագիրը մշակվել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության և  «ՎԷԲ.ՌԴ» զարգացման պետական կորպորացիայի հետ համատեղ' 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի արձանագրության մեջ ամրագրված որոշումների իրագործման համար:

 

"Ռուսաստանն ու Հայաստանը պատմականորեն մոտ գործընկերներ են։ Ուստի երկխոսության ռեժիմով մշտապես աշխատում ենք փոխշահավետ համագործակցության համար նոր լուծումներ գտնելու ուղղությամբ", - նշել է Մաքսիմ Ռեշետնիկովը։

 

Կենտրոնի իրավասություններում է. օրենսդրության եւ ինստիտուտների զարգացման ոլորտում խորհրդատվական նախագծերի ստեղծում, Ռուսաստանի պետական կառավարման լավագույն փորձի առաջխաղացում, ներդրումային նախագծերի կառուցելիս խորհրդատվություն (ներառյալ ֆինանսական), հանրապետության ինստիտուցիոնալ զարգացում, ռուս ներդրողներին աջակցություն: