
Արմինֆո.Հունիսի 27-ին Մոսկովյան բորսայի արժութային շուկայում կսկսվեն հայկական դրամով սակարկություններ: Այդ մասին հաղորդել է բորսայի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ սակարկություն կիրականացվի նաեւ ուզբեկական սումով եւ հարավաֆրիկյան ռենդով: «Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, նրանց հաճախորդների ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում ՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առեւտրային հնարավորությունները", - ասվում է հաղորդագրությունում:
Սակարկությունների մասնակիցներին եւ նրանց հաճախորդներին հասանելի կլինենսփոթ եւ սվոփ գործիքները հետեւյալ արժութային զույգերի համար. հայկական դրամ – ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար – հայկական դրամ (USD/AMD), հարավաֆրիկյան ռենդ – ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռենդ (USD/ZAR), ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB):