Արմինֆո.Եվրոպայում ամենախոշոր IT ընկերություններից մեկը՝ EU-Asia Business Finance Centre հոլդինգի IT գծով գլխավոր ընկերության Asseco Group-ը, որի կազմում գործունեություն են ծավալում ավելի քան 60 ընկերություններ տարբեր երկրներում, գրասենյակ է բացում Հայաստանում։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, Asseco-ն ՀՀ ֆինանսական ոլորտում կարևոր փոփոխություններ իրականացնելու ծրագրեր ունի, հասցրել է ակտիվ աշխատանք տանել մեր երկրում, սակայն Հայաստանում գրասենյակ դեռ չէր ստեղծել։ Պահը հասունացավ։ Որոշում է կայացվել Հայաստանում լուրջ ներդրումներ կատարել։
Հայաստանում Asseco Group-ը աշխատանքներ կիրականացնի բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների մոդեռնիզացման և թվայնացման, տելեբժշկության ոլորտներում, ինչպես նաև կզբաղվի արդյունաբերական ռոբոտների արտադրությամբ, որոնք նախատեսում է վաճառել Եվրասիական շուկայում։
Asseco Group-ը զբաղվում է ՏՏ լուծումների ավտոմատացմամբ և զարգացմամբ ինչպես ֆինանսական, այնպես էլ հեռահաղորդակցության, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության և գազի ոլորտներում ամբողջ աշխարհում։ Հոլդինգի խոշորագույն գործընկերներն են այնպիսի ընկերություններն, ինչպիսիք են UniCredit, BSGV, Citibank, HSBC, Sberbank, BNP Paribas, Raiffeisenbank, VTB, Deutsche Bank, ING, KBC, Toyota, OTP, Intesa San Paolo և այլ ընկերություններ։
Asseco Group-ը նաև իրականացնում է տարբեր համակարգերի և ենթակառուցվածքային նախագծերի ներդրում Եվրոպայի և ԱՊՀ երկրների պետական կառույցների համար: Ընկերության հաճախորդներն են Վրաստանի, Ղազախստանի, Հունաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Իսրայելի, բալկանյան և եվրոպական այլ երկրների ազգային բանկերը, ինչպես նաև այդ երկրների նախարարությունները և հանրային ծառայությունները: Asseco Group-ը Հայաստանում ստեղծում է գրասենյակ և հավելյալ աշխատատեղեր երկրի համար։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |