Չորեքշաբթի, 22 Հունիսի 2022 14:14
Նաիրա Բադալյան

Նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալները պատրաստ են անկանխիկ գործարքները սպասարկելու համար

Նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալները պատրաստ են անկանխիկ գործարքները սպասարկելու համար

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են:

 

ՊԵԿ մամուլի ծառայությունը նշում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը,  որով պայմանավորված, տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում: