
Արմինֆո. 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
«2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 37-40 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 4.6 տոկոսով՝ 390 դրամից դառնալով 408 դրամ
2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 1027 դրամից դառնալով 1120 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 23-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 7-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 10.8 տոկոսով՝ 1256 դրամից դառնալով 1120 դրամ», - ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում: