Հինգշաբթի, 23 Հունիսի 2022 00:43
Նաիրա Բադալյան

Հայաստանի գնաճը սոցիալական աղետ է. տնտեսագետ

Հայաստանի գնաճը սոցիալական աղետ է. տնտեսագետ

Արմինֆո.Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ «Ֆեյսբուքի»  իր էջում:

 

«Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը, ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։ Ցավոք, Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույն է ԵԱՏՄ երկրների շարքում։ Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին`

 

Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս,

Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս,

Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս,

Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս,

Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։

 

Այսինքն՝ շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում», - ամփոփել է տնտեսագետը։

 

Ըստ ՀՀ վիճակագրական տվյալների՝ 2022 թվականի մայիսին Հայաստանում 2021 թվականի մայիսի համեմատ գնաճը կազմել է 9 տոկոս, իսկ մեկ ամսում՝  0,1 տոկոս։

 

ԵՏՀ-ի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի ապրիլի վերջի դրությամբ կազմել է 1 020,9 հազար մարդ և կրճատվել է 46,4 տոկոսով ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի 1,1% - ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2,1 տոկոս։