Հինգշաբթի, 23 Հունիսի 2022 14:07
Նաիրա Բադալյան

Հայաստանը փոխում է համայնքներից սուբվենցիոն հայտերի ներկայացման կարգը

Հայաստանը փոխում է համայնքներից սուբվենցիոն հայտերի ներկայացման կարգը

Արմինֆո. ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, ըստ այդմ, առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացնման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից և շինարարական աշխատանքները` անմիջապես եղանակային բարենպաստ պայմաններում։ Որոշմամբ առաջարկվում է հիմք ընդունելով համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հաստատման ժամկետը՝ կարգով սահմանել նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման, շահագրգիռ և ոլորտային գերատեսչությունների հետ դրանց քննարկման ժամկետներն այնպես, որ համայնքների կողմից ամբողջական փաթեթները կազմելիս արդեն իսկ հաստատված լինեն համայնքների ՄԺԾԾ-երը՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով, ինչը հիմք կհանդիսանա ամբողջական փաթեթների գնահատման համար։ Այսինքն՝ առաջարկվում է ծրագրի իրականացմանը նախորդող տարվա հուլիս ամսից ներկայացնել սուբվենցիոն նախնական հայտերը, իսկ ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետ սահմանել նոյեմբերի 30-ը։ Ինչը հնարավորություն կտա դեկտեմբեր և հունվար ամիսների ժամանակահատվածում քննարկել ամբողջական փաթեթները միջգերատեսչական հանձաժողովի նիստերում, իսկ համայնքները հնարավորություն կունենան դեկտեմբերի կեսերից, հունվար ու փետրվար ամիսներին իրականացնել գնումների գործընթացը և արդյունքում շինարարական աշխատանքները սկսել մարտ ամիսից սկսած։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ համայնքների միավորման գործընթացները դեռևս չեն ավարտվել և հնարավոր է փոփոխություններով առաջարկող ժամկետներում որոշ բնակավայրերում ընտրված համայնքի ղեկավար ու ավագանի չձևավորվի՝ մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով առաջարկվում է նմանատիպ համայնքների համար սուբվենցիայի հայտերի ներկայացման այլընտրանքային ժամկետներ։ Միաժամանակ կարգում և հայտի ձևաչափում առաջարկվում է իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերում ամրագրված գումարների ներառմամբ, ինչը հիմք կհանդիսանա հայտերի գնահատման համար, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած առաջնահերթություննեը, առաջարկվում է «բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» ուղղության համար ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը բարձրացնել 5 տոկոսով՝ 50-ից մինչև 70 տոկոս։ Առաջարկվում է նաև հնարավորություն ընձեռել պետբյուջեի համաֆինանսավորումը կատարել նաև ըստ գնման չափաբաժինների։ Առաջարկության համար հիմք է հանդիսացել այն, որ համայնքների միավորումից հետո ներկայումս մեկ սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է իրականացնել 10 և ավելի օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Քանի որ այն սովորաբար իրականացվում է տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից և փորձը ցույց է տալիս, որ կախված աշխատանքների ծավալից և շինարարական կազմակերպությունների կողմից ժամանակացույցով կատարվող աշպատանքների տարբերությունների պատճառով, հնարավոր չի լինում սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտած կազմակերպությանը կատարել վճարումները, քանի որ միևնույն ծրագրում ներառված մյուս շինարարական կազմակերպությունները չեն իրականացրել իրենց աշխատանքները։ Միաժամանակ առաջարկով կարգավորումներով նախատեսվում է հստակեցնել յուրաքանչյուր սուբվենիցայի ծրագրի ավարտից հետո դրա մշտադիտարկման դրույթի ընթացակարգը։

 

Կարևորելով նման փոփոխությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով փորձ է արվում լավարկել համակարգը, որպեզսի սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն: «Այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքը կսկսվի հուլիսից: Եվ ինչպես ասացինք, եկեք պայմանավորվենք, որ փետրվարի մեկը լինի այն ժամկետը, երբ արդեն ծրագիրը հաստատված պետք է վերադառնա համայնք, համայնքը մրցույթը հայտարարի, որպեսզի արդեն մարտին լինեն հաղթողներ և շինարարական աշխատանքները սկսվեն»,-ասել է վարչապետը:

 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղական փողոցների սալարկման ծրագրին և նշել, որ այդտեղ կառավարության ֆինանսավորման տոկոսը ավելացվում է: Ըստ վարչապետի, համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները. «Ճիշտ է՝ մեր օրակարգում առաջնային խնդիր է եղել և շարունակում է մնալ փողոցների, ճանապարհների, մայրուղիների կառուցումը, բայց չպետք է մոռանանք, որ կառուցումից հետո դրանք պետք է սպասարկվեն, որպեսզի ծախսված գումարը լինի մաքսիմալ արդյունավետ: Օրինակ, տեղեր են եղել, որ 6 ամիս առաջ արված աշխատանքն այսօր արդեն, ըստ էության, չի երևում, որովհետև չի սպասարկվում:

Սա պարտադիր է և կարևոր է: Մենք պետք է մեր նշաձողերն անընդհատ բարձրացնենք: Այդ գյուղական փողոցներում պետք է գծանշում ունենանք, պետք է ճանապարհային նշան ունենանք և այլն: Նկատի ունեմ՝ այնպես չէ, որ մենք ասֆալտն արեցինք, սալարկեցինք՝ ավարտեցինք: Այս բոլոր սուբվենցիոն ծրագրերի մեջ մենք պետք է ֆինանսական սխեմա դնենք, որպեսզի համոզվենք, որ համայնքները հետագայում նաև սպասարկելու են, որովհետև դա նաև ծախսի արդյունավետության խնդիր է: Փոխվարչապետի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և մեր մարզպետների ուշադրությունը հրավիրում եմ այս հարցի վրա, որը շատ կարևոր է: Ընդհանրապես՝ ինչ-որ պետական և համայնքային միջոցներով կառուցվում է, դրա հետագա սպասարկումը նույնքան կարևոր է, որքան բուն կառուցումը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Հայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումիցՀայաստանի Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 5,3% կամ 6,4% աճ ՝ կախված տնտեսության կամ բարձր կամ ցածր գնաճային միջավայրի ձեւավորումից
Երեք տխուր պատմություն զեղծարարների մասինԵրեք տխուր պատմություն զեղծարարների մասին
Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԵվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարներըՀայաստանի դեսպանն ու Վրաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական շփումների ակտիվացման հեռանկարները
Րաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաներըՐաֆֆի Սեմիրջյան. Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության առավել հեռանկարային ոլորտներն են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները
Հայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրըՀայաստանը հաստատել է Բուսաբուծության աջակցության ծրագիրը
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականըԵրեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի գործողությունը երկարաձգվել է մինչև 2026 թվականը
Նարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասինՆարեկ Տերյանը պատմել է Իրան-Հնդկաստան-Հայաստան տրանսպորտային երթուղու մասին
Հայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնՀայաստանում կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Ինչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինըԻնչու են ԶՊՄԿ-ի հարկային վճարումները մեկ տարում գրեթե կրկնակի նվազել. պարզաբանում է Հայաստանի գլխավոր հարկայինը
2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ2023 թվականին Հայաստանի հարկային եկամուտներն առաջ են անցել տնտեսության աճից. ՊԵԿ նախագահ
Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%Ռաֆայել Գևորգյան. Հայաստանի տնտեսական աճի ներուժը կազմում է 6%
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFEԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել պայմանագրի նոր ձևաչափ՝ SAFE
Հայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծՀայաստանում ճանապարհաշինարարության ընթացքում կիրականացվեն աուդիտորական ստուգումներ. օրենքի նախագիծ
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի. օրենքի նախագիծ
ԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստականԿԲ ղեկավար. Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ավելի քան 11 հազար արցախցի փախստական
Հայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին ԳալստյանՀայաստանի տնտեսությունը մոտենում է չեզոք տոկոսադրույքի մակարդակին. Մարտին Գալստյան
ՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալՀՀ ԿԲ. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ազդեցությունը շարունակում է էապես թուլանալ
Մարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ էՄարտին Գալստյան. սպառողական վարկավորման շուկայում գերտաքացման վտանգի մասին խոսելը  շատ վաղ է
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքներըՀայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկ գործարքները
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոսԿենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ մինչեւ 8.5 տոկոս
Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարարԱյլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար
3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտումGlobal Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում ենՀայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետները կրկին հետաձգվում են
Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվականՓոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
Հայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարումՀայաստանի ֆինանսների նախարարը ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկային է համարում
Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինելԳևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնումէկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում
Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնումՀայաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ ֆերմրեները բողոքի ակցիաներ են անցկացնում
Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբԱրարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքըՀայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը
Արարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագանԱրարատբանկ. առանց ESG ասպեկտներին հետևելու անհնար է մեր բարեկեցությունն ու ապագան
Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրներիՋոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
Շուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել էՇուռնուխում տների շինարարությունը ձգձգվել է, իսկ նախահաշիվն աճել է
Հակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապըՀակոբ Վարդանյան. էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի համար առաջնային է Վրաստանի միջոցով Եվրոպայի հետ կապը
Հայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներումՀայաստանի իշխանությունները կրկին չեն տեղավորվել Վանաձոր-Բագրատաշեն Մ6-ի կառուցման ժամկետներում
Արթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներԱրթուր Մխիթարյան. Մարտահրավերները պահանջում են նորարար ու ոչ ստանդարտ լուծումներ
Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBankԿես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն էԿոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով2024թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է տարեկան 10,7%-ով
Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակըՓոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է ՀայաստանըԲիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը
Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներինՄեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
Հովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայովՀովակ Հովակիմյան. Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ճանապարհին չպետք է սահմանափակվել ներքին շուկայով
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
18.03.2024
RUB4.37-0.01
USD401.96-0.67
EUR438.10-0.36
GBP511.98-1.33
CAD296.82-0.70
JPY26.96-0.10
CNY55.84-0.11
CHF455.17-0.60