
Արմինֆո.Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի արդյունքները։
Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:
Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 9 ՓՄՁ և անհատ տնտեսավարող։
«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2022-2023» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսավարողներն են՝
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

