Արմինֆո. Օգոստոսի սկզբին Ռուսաստանի օդանավակայաններում կկսկի գործի duty free համակարգը նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մեկնող ուղևորների համար, սակայն դրանց գները 30 տոկոսով ավելի թանկ կլինեն, քան "միջազգային" անմաքս առևտրի խանութներում: Այդ մասին հաղորդում է ռուսական "Կոմերսանտ" թերթը։
Թերթը հաղորդում է, որ այժմ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը մշակում է այդ առեւտրի կանոնները, սակայն եվրասիական duty free-ի գործարկումը կապված կլինի մի շարք նորմատիվ իրավական ակտերի մշակման եւ ընդունման հետ:
Արտադրանքի բարձր գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտադրանքը շրջանառության մեջ չի մտնում Մաքսային միության տարածքում։ Գնի մեջ կներառվեն ներմուծման ԱԱՀ-ն, ներմուծման մաքսատուրքը և ակցիզային հարկը։
Մինչդեռ, ինչպես կարծում են անկախ փորձագետները, duty free խանութների անհասանելիությունը ԵԱՏՄ երկրներ մեկնող քաղաքացիների համար նրանց "երկրորդ կարգի" տպավորություն էր թողնում: Այժմ, հսկայական գնի պայմաններում, այդ տպավորությունը կարող է խորանալ՝ «երրորդ կարգի»: Օրինակ, Եվրոպական միությունում ԵՄ քաղաքացիների համար Duty free խանութներում ապրանքները ավելի էժան են, քան մյուսների համար, ինչը "առաջնահերթության" որակ է հաղորդում: ԵԱՏՄ-ում ամեն ինչ ճիշտ հակառակն է լինելու։ Դրանով իսկ բնակչությանը ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտներով խրախուսելու, միության նկատմամբ հարգանքը խթանելու փոխարեն, պաշտոնյաներն իրենց թղթաստեղծ իրավաբանական որոշումներով, անտեսելով իրական քաղաքականությունը, մարդկանց մտքերում մեղքի և դժգոհության զգացումներ են առաջացնում, որոնք, ի դեպ, թաքցնում են հզոր և ոչ երկիմաստ ապաինտեգրացիոն շարժառիթը։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |