Ուրբաթ, 24 Հունիսի 2022 16:11
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին

Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵԶԲ խորհրդի նիստին

Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)  խորհրդի հերթական նիստին:


Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը: Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը:

 

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Ստեղծվել է 2006 թվականին: Բանկն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը եւ մասնակից երկրների ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի համակողմանի զարգացմանը: ԵԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: ԵԶԲ-ի պորտֆելում հիմնական մասն են կազմում տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը: Իր գործունեության ընթացքում բանկն առաջնորդվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: