
Արմինֆո. Flyone Armenia ավիաընկերությունը, ընդլայնելով թռիչքների աշխարհագրությունը Ռուսաստանի Դաշնությունում, հուլիսի 1 - ից ուղիղ չվերթ է գործարկում Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան երթուղով: Այդ մասին ասվում է փոխադրողի հաղորդագրությունում։
Ըստ աղբյուրի, չվերթները կիրականացվեն շաբաթական չորս անգամ' երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: Թռիչքները կիրականացվեն Երևանի "Զվարթնոց" օդանավակայանից դեպի Սանկտ-Պետերբուրգի "Պուլկովո" օդանավակայան: Դեպի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք տոմսեր կարելի է ձեռք բերել փոխադրողի ավիատոմսարկղերում:
