Արմինֆո. Հայաստանը 10 կետով զիջել է դիրքերը բջջային ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում: Այդ մասին է վկայում ինտերնետի արագության չափման համար հայտնի SpeedTest ծառայության թարմ զեկույցը։
Ըստ այդ տվյալների ՝ Հայաստանն 84-րդ տեղում է աշխարհում՝ 21,46 Մբիթ/վրկ. արդյունքով։ Հայաստանի հարևանությամբ է գտնվում Ռուսաստանը (85-րդ տեղ), Սալվադորը (83-րդ տեղ) և Արգենտինան (86-րդ տեղ)։ Ադրբեջանը վարկանշային աղյուսակի 61-րդ հորիզոնականում է, իսկ Վրաստանը՝ 63-րդ:
Բջջային ինտերնետի արագությամբ առաջատարների թվում են Նորվեգիան, ԱՄԷ-ն և Կատարը։ Ընդյանուր առմամբ, վարկանիշում ընդգրկվել է 141 երկիր։ Ընդ որում, վարկանիշի հիմքում ընկած են անմիջապես SpeedTest ծառայության օգնությամբ հարյուր միլիոնավոր մարդկանց կողմից կատարված չափումները:
Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնային է Հայաստանի կառավարության համար։ Անցյալ տարվա արդյունքներով, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպերն արագացել են 2,8 տոկոսից մինչեւ 7,4 տոկոս՝ ապահովելով 344,7 մլրդ դրամի հասույթի ծավալ (շուրջ 684,3 մլն դոլար):
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |