Ուրբաթ, 1 Հուլիսի 2022 15:10
Ալինա Հովհաննիսյան

«Յանդեքսը» Հայաստանում բացում է ԱՊՀ երկրներում ընկերության աշխատանքը համակարգող նոր գրասենյակ

«Յանդեքսը» Հայաստանում բացում է ԱՊՀ երկրներում ընկերության աշխատանքը համակարգող նոր գրասենյակ

Արմինֆո. Ռուսական "Յանդեքս" կորպորացիան որոշում է կայացրել Հայաստանում բացել ԱՊՀ երկրներում ընկերության գործունեության համակարգման գրասենյակ: Այդ մասին ասվում է Investin.am կայքում:

 

Ըստ աղբյուրի, գրասենյակի բացման շնորհիվ Հայաստանում կստեղծվի շուրջ 400 աշխատատեղ:

 

Նշենք, որ «Յանդեքսը» անդրազգային ընկերություն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որը տիրապետում է համացանցում որոնման համանուն համակարգին, ինտերնետ պորտալին եւ վեբ- ծառայությունների մի քանի երկրներում: "Յանդեքս" որոնողական համակարգը աշխարհի որոնողական համակարգերի շարքում չորրորդն է՝ մշակվող հարցումների քանակով։