Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 23:48
Նաիրա Բադալյան

Վահան Քերոբյանը "փոքերի արքա" Դեն Բիլզերյանի հետ քննարկել է Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Վահան Քերոբյանը "փոքերի արքա" Դեն Բիլզերյանի հետ քննարկել է Հայաստանում ներդրումների հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է հայտնի փոքեր խաղացող, միլիոնատեր Դեն Բիլզերյանի հետ, որն իրեն "Instagram-ի արքա" է համաարում:

 

"Այսօր հանդիպել եմ Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ` քննարկելու Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները", - գրել է նախարարը Facebook-ի իր էջում:

 

Բիլզերյանն իր առաջիկա այցի մասին ավելի վաղ հաղորդել էր Instagram-Stories-ում: Հուլիսի 6-ին նրա պաշտոնական խանութում հանդիպում է կայացել երկրպագուների հետ։

 

Դեն Բիլզերյանը Հայաստան էր այցելել 2018 թվականին, երբ ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նա այցելել է նաև Արցախ։