Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 18:13
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

Արմինֆո. Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։

 

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։ 

 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին: