
Արմինֆո.Հուլիսի 26 - 27-ին տեղի է ունենալու ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի համատեղ ջանքերով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի մասնագետներն ուսումնասիրելու են Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը և գնահատելու են դրա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպվելու են դասընթացներ ֆրանչայզինգի բիզնեսով հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար։
Երկկողմ հետաքրքրության դեպքում ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը կարող է լուրջ կամուրջ դառնալ ֆրանչայզինգի ոլորտում հայ-ամերիկյան նոր բիզնես կապերի ձևավորման և զարգացման համար», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
Ընդհանուր իմաստով՝ ֆրանչայզինգը ապրանքային նշանի կամ առեւտրային նշանի "վարձակալություն" է: Ֆրանշիզի օգտագործումը կանոնակարգվում է ֆրանչայզերի (ֆրանշիզ տրամադրողը) եւ ֆրանչայզի (նա, ով ստանում է այն) միջեւ կնքված պայմանագրով, որի բովանդակությունը կարող է տարբեր լինել, պարզից մինչեւ շատ բարդ, որը պարունակում է ապրանքային նշանի օգտագործման ամենափոքր մանրամասները։ Որպես կանոն, պայմանագրում կարգավորվում է ֆրանշիզի օգտագործման համար հատկացումների գումարը (այն կարող է լինել ֆիքսված, միանվագ որոշակի ժամանակահատվածում, որը կազմում է վաճառքի տոկոսը) ։ Հատկացումների պահանջը կարող է և բացակայել, բայց այդ դեպքում ֆրանչայզին պարտավորվում է ֆրանչայզերից գնել որոշակի քանակությամբ ապրանք, աշխատանք կամ ծառայություն ։ Պայմանագրերի առանձին կետ կարող են ծառայել ապրանքային նշանի կամ բրենդի օգտագործման պայմանները: Այս պահանջները կարող են լինել ինչպես շատ պարզ (օրինակ, ֆրանչայզի իրավունք ունի օգտագործել ապրանքանիշը կոնկրետ ոլորտում), այնպես էլ՝ կոշտ (օրինակ, ֆրանչայզին պարտավորվում է օգտագործել խանութի սարքավորումները ֆրանչայզերի պահանջներին խիստ համապատասխան՝ դարակների չափերից եւ գույնից մինչեւ աշխատակիցների համազգեստը):