
Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը 2022 թվականին կիրականացնի 1,174 մլրդ դրամի ներդրում։ Կայանի ներդրումային ծրագրի նախագիծը ներկայացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությանը՝ հուլիսի 13-ին։
Ըստ աղբյուրի՝ նշված ներդրումների ծավալները չեն ներառում ԱԱՀ-ն։ Կայանը, ՀԾԿՀ որոշման համաձայն, պետք է ապահովի հիմնական միջոցների մաշվածության նորմը 7,14% - ի սահմաններում: ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ին պաշտոնապես ծանուցելու հաջորդ օրվանից:
Հիշեցնենք, որ կայանը պլանային նախազգուշական վերանորոգումից հետո հունիսի 23-ից վերսկսել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը ցանց։
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի մինչեւ 40 տոկոսը ։