Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 12:33
Նաիրա Բադալյան

Սյունիքի մարզպետը մատնանշել է Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերանորոգման ցածր տեմպերը

Սյունիքի մարզպետը մատնանշել է Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերանորոգման ցածր տեմպերը

Արմինֆո.Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր  կառավարության նիստում նշել է Տաթեւ-Աղվանի ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետ կապված խնդիրների առկայությունը:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Սյունիքի մարզպետը զեկուցել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են, բայց տեմպի խնդիր կա, քանի որ հատկապես փոքր մեքենաների համար, մասնավորապես, Տաթևից Քաշունի ընկած հատվածում լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին, ինչպես նաև կարևորել Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, որը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է լինելու, և Սիսիանի մոտակայքում Տաթևից դուրս է գալու մայրուղի: