
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։
Ինչպես նշվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, նախարարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։ Վահան Քերոբյանը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտում իրականացվող աշխատանքների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։