Երեքշաբթի, 19 Հուլիսի 2022 15:04
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսական "Մագնիտ" խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով

Ռուսական "Մագնիտ" խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով

Արմինֆո. Ռուսական "Մագնիտ" խանութների ցանցը հետաքրքրված է հայկական արտադրանքի մատակարարումներով։ Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է "Մագնիտ " խանութների ցանցի թարմ ապրանքների ներմուծման բաժնի մենեջեր Անատոլի Վիլկովը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ բանակցությունների ընթացքում։

 

Հանդիպման ընթացքում "Մագնիտի" ներկայացուցիչը պատմել է, որ ընկերությունը հաջողությամբ զարգանում է գրեթե 30 տարի, Ռուսաստանի սննդի առեւտրի մանրածախ առաջատար ցանցերից մեկն է որը ներկայացված է մոտ 4 հազար բնակավայրերում: Այս պահին ընկերությունն ավելի քան 26 հազար առևտրային կետ ունի Ռուսաստանի 67 տարածաշրջաններում։ Անատոլի Վիլկովը հաղորդել է, որ ներկայումս "Մագնիտ" ընկերությունը հետաքրքրված է հայկական բանջարեղենի, մրգերի, ձկան, մսի, կաթի եւ մանկական սննդի ներկրմամբ:

 

Միջոցառման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը եւ աջակցել "Մագնիտ" ընկերությանը՝ առեւտրային ներկայացուցչության կողմից ռուսական առեւտրային ցանցի հետ համագործակցության զարգացման մեջ շահագրգռված ընկերությունների արտադրանքի կատալոգների փոխանցման մասով:

 

"Մագնիտ" մանրածախ խանութների ցանցը ըստ հասույթի Ռուսաստանի երրորդ մասնավոր ընկերությունն է՝ "Լուկօյլ" - ից և <X5 GROUP> - ից հետո: Հիմնադրվել է 1995 թվականին Կրասնոդարում՝ Սերգեյ Գալիցկինի կողմից (Սերգեյ Հարությունյան), ով ընկերության սեփականատերն էր ու կառավարում էր այն գործունեության առաջին տարիներին, 2021 թվականից ի վեր խոշորագույն բաժնետերը Ալեքսանդր Վինոկուրովի Marathon Group ներդրումային ընկերությունն է։