Հինգշաբթի, 21 Հուլիսի 2022 17:22

ԱրարատԲանկը ներդրել է նոր ծառայություն՝ «Фора- онлайн»

ԱրարատԲանկը ներդրել է նոր ծառայություն՝ «Фора- онлайн»

Արմինֆո.ԱրարատԲանկը ընդլայնել է դրամական փոխանցումների իր ցանցը՝ նոր համագործակցություն սկսելով «Фора Банк»-ի հետ։

«Фора-онлайн» բջջային հավելվածի օգտատերերը, շահառուի հեռախոսահամարը նշելով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ քարտապան (հաշվետեր) ֆիզիկական անձ հաճախորդներին: Ավելին, փոխանցումները (հաշվի համալրումները) կատարվում են հաշված վայրկյանների ընթացքում, և շահառուից որևէ միջնորդավճար չի գանձվում։ 

«Հաճախորդակենտրոն բանկ դառնալու ճանապարհին ԱրարատԲանկը   անընդհատ աշխատում է դրամական փոխանցումների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի հաճախորդները համակարգերի ընտրության լայն հնարավորություն ունենան։»,- ասված է հաղորդագրության մեջ։