
Արմինֆո.Կոնվերս Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) է առաջարկում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, մինչև 12 ամիս մարման ժամկետով վարկավորում՝ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով:
Վարկավորումից հետո մարման ժամկետը հաճախորդի ցանկությամբ հնարավոր է երկարաձգել մինչև 48 ամիս:
Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման վարկը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները և, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետ: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/Short-term-financing-loan/, հեռախոսահամար՝ 010-511-211:
Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման հարթակը՝ https://sme.conversebank.am/:
RUB | 4.94 | -0.04 |
USD | 379.03 | 0.39 |
EUR | 449.83 | -1.55 |
GBP | 519.38 | -1.17 |
CAD | 278.02 | -1.75 |
JPY | 24.49 | -0.07 |
CNY | 54.59 | 0.12 |
CHF | 488.76 | -3.81 |

