Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է սեփական ռեսուրսով հիփոթեքային վարկավորման մրցունակ պայմանների մասին: Բանկն առաջարկում է մինչև 20 տարի մարման ժամկետով, գնի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում անշարժ գույքի ձեռքբերման համար:
Ընդ որում, ֆինանսավորման չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում տան կամ բնակարանի ոչ թե լիկվիդային, այլ՝ ձեռքբերման գինը, ինչի շնորհիվ անշարժ գույքի ձեռբերման համար հավելյալ ռեսուրսներ ներգրավելու անհրաժեշտությունը զգալիորեն նվազում է: Առաջարկի ևս մեկ առավելությունն այն է, որ, որոշ պայմանների համապատասխանելու դեպքում, պոտենցիալ վարկառուին կարող է առաջարկվել այլ՝ ավելի ցածր տոկոսադրույք:
Բանկում հայտնել են նաև, որ հիփոթեքային վարկավորման շրջանակում՝ ըստ ցանկության, հաճախորդը կարող է ստանալ Visa Classic կամ MasterCard Standard քարտ: Հաճախորդին կառաջարկվի նաև նաև մինչև 500,000 ՀՀ դրամի վարկային սահմանաչափ: Սահմանաչափի ժամկետը չի կարող գերազանցել հիփոթեքային վարկավորման ժամկետը, իսկ տոկոսագումար կհաշվարկվի միայն սահմանաչափի օգտագործված մասի համար:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/mortgage/, հեռախոսահամար՝ 010-511211:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |