Երկուշաբթի, 25 Հուլիսի 2022 17:46

Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով

Կոնվերս Բանկը հանդես է գալիս ՓՄՁ վարկավորման նոր առաջարկով

Արմինֆո. «Կոնվերս-Ֆաստ»  և  «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակներն արդեն հասանելի են նաև ԱՄՆ դոլարով և Եվրոյով:

Վարկատեսակների շրջանակում Բանկը փոքր և միջին ձեռնարկատերերին առաջարկում է ֆինանսավորում՝ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքի մարման համար՝ նպաստելով բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:

Բանկի հաճախորդ հանդիսացող փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված «Կոնվերս-Ֆաստ» վարկատեսակի շրջանակում ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (ԱՄՆ դոլար կամ Եվրո):

Հաճախորդ չհանդիսացող ձեռնարկատերերը մինչև 25 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով գումար կարող են ստանալ «Կոնվերս-Ֆաստ պլյուս» վարկատեսակի շրջանակում:

Վարկավորման առավելագույն ժամկետը 36 ամիս է, իսկ վճարային քարտերով օվերդրաֆտների դեպքում՝ 60 ամիս:

Անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Վարկավորումն իրականացվում է բանկային հաշիվների շրջանառության հիման վրա:

Կոնվերս Բանկի ՓՄՁ ֆինանսավորման հարթակը՝ https://sme.conversebank.am/

Մանրամասների համար՝ 010-511-211