Արմինֆո. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջատար հնգյակն, ընդհանուր առմամբ, բյուջե է վճարել 177.5 մլրդ դրամ հարկ, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից բարձր է 67% - ով: Ինչպես վկայում են ՊԵԿ-ի տվյալները, այդ գումարից 45.8 մլրդ դրամ բաժին է ընկել ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկի, եկամտահարկի)՝ տարեկան 4% աճով, իսկ 54 մլրդ՝ անուղղակի հարկերին (այդ թվում ՝ ԱԱՀ , ակցիզային հարկ)՝ տարեկան 37% աճով ։
Ընդ որում, առաջատար հնգյակին բաժին է ընկնում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 24,5 տոկոսը, մինչդեռ, մեկ տարի առաջ այդ նույն ժամանակահատվածում առաջատարների հնգյակի մասնաբաժինը կազմել էր 18,1 տոկոս:
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը 2022թ. առաջին կիսամյակի արդյունքներով գլխավորել է "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը" (ԶՊՄԿ), որը մեկ տարի առաջ զբաղեցնում էր 2-րդ տեղը: Ընդհանուր առմամբ, ընկերությունը վճարել է 104.7 մլրդ դրամի հարկ, որից 929.1 մլն դրամ' մաքսային տուրքերի, 34.3 մլրդ դրամ' ուղղակի հարկերի, 1.4 մլրդ դրամ' անուղղակի հարկերի գծով: Մնացած մասը բաժին է ընկնում այլ հարկերին եւ վճարներին:
1-ին տեղից 2-րդն է իջել "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ - ն ՝ բյուջե վճարելով 33.1 մլրդ դրամ, որից 44.3 մլն դրամը ՝ մաքսային տուրքերի, 2.6 մլրդ դրամ՝ ուղղակի հարկերի, 29.8 մլրդ դրամ՝ անուղղակի հարկերի գծով։
Նախորդ տարվա 4-րդ հորիզոնականից 3-րդն է բաաարձրացել հայ-կանադական "Գրանդ Տոբակո" ՀՁ - ն ՝ պետական գանձարան վճարելով 20 մլրդ դրամ, որից 1.2 մլրդ դրամը ՝ մաքսային տուրքերի, 4.9 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի, 14.7 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի գծով ։
Մեկ տարի առաջ 6-րդ հորիզոնականը զբաղեցրած "Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը" 2022թ.առաջին կիսամյակում 4-րդ հորիզոնականում է ՝ պետբյուջե ուղղորդելով 10.8 մլրդ դրամ, որից 1.1 մլրդ դրամը ՝ մաքսային տուրքերի, 2.8 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի, 7.4 մլրդ դրամը ՝ անուղղակի հարկերի գծով։
Առաջատարների հնգյակը եզրափակում է Թեղուտը (Մեկ տարի առաջ զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը), որի հարկային վճարումները կազմել են 8.9 մլրդ դրամ, որից 373.3 մլն դրամը' մաքսային տուրքերի, 1.1 մլրդ դրամը' ուղղակի հարկերի, 545.2 մլն դրամը ' անուղղակի հարկերի գծով: Մնացած մասը բաժին է ընկնում այլ հարկերի եւ վճարների:
5 առաջատարներից հետո առաջատար տասնյակում են ՄՏՍ Հայաստանը՝ 6-րդ տեղը (նախորդ տարվա 8-րդից), Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 7-րդ տեղը (նախորդ տարվա 88-րդօ դիմաց), "Ֆլեշ" նավթադրեյդերը՝ 8-րդ տեղը (նաաախորդ տարին՝9-րդ), Ֆիլիպ Մորիսը՝ 9 - րդ տեղը ( նաաախորդ տարի՝ 10-րդ) եւ "Լեռնամետալուրգիական ինստիտուտ" ՓԲԸ-ն՝ 10 - րդ տեղը (նաախորդ տարի՝ 326-րդ):
Ըստ ՊԵԿ-ի տվյալների ՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2022թ. առաջին կիսամյակում պետական գանձարան են վճարել 722.3 մլրդ դրամ՝ տարեկան 24% աճով: