
Արմինֆո. ԵՄ հետ երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Հայաստանի պետբյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը:
«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ` Եվրոպական միության հետ մեր երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել 14.2 մլն եվրո, մասնավորապես`
1. Քովիդ համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի վերջին հատկացումը` 6 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 30 մլն եվրո դրամաշնորհ` ծրագրով սահմանված բոլոր նախապայմանների 100% կատարողականով:
2. Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարի:
ԵՄ գործընկերները շատ բարձր են գնահատել Կառավարության հետ համագործակցությունը և ծրագրերի շրջանակում գրանցված արդյունքները», - գրել է փորվարչապետի խորհրդականը: