Ուրբաթ, 29 Հուլիսի 2022 13:20
Ալեքսանդր Ավանեսով

ՀԿԵ-ն կազմակերպել է սարքավորումների ավտոմոբիլային փոխադրում Երեւանից Կրասնոդար

ՀԿԵ-ն կազմակերպել է սարքավորումների ավտոմոբիլային փոխադրում Երեւանից Կրասնոդար

Արմինֆո.  2022 թվականի 2-րդ եռամսյակում «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատակիցները կազմակերպել են արտադրական սարքավորումների փոխադրում ՀՀ Երևան քաղաքից ՌԴ Կրասնոդար քաղաք ավտոմոբիլային ճանապարհով։ Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ծառայությունների շրջանակը ներառում էր. 20 տոննա բեռնատարողությամբ սեփական տենտ բեռնատար ավտոմեքենայի տրամադրում, բեռների տեղադրում և ամրացում EN 12195-1:2010 միջազգային ստանդարտին համապատասխան, բեռի դիսպետչերական ուղեկցում բեռնման պահեստից մինչև բեռնաթափման պահեստ:

 

«Մեր գործընկերները գոհ էին սպասարկման որակից և դիտարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունը», - ասվում է հաղորդագրությունում։