Արմինֆո. Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդման համաձայն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:
ԿԲ խորհրդի այս որոշման մանրամասն հիմնավորումն այսօր ՝ ժամը 15: 30-ին, մամուլի ասուլիսում կներկայացնի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Հրակ է նշել, որ 2022 թվականին սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի արդեն երրորդ բարձրացումն է, նախորդ երկուսը տեղի են ունեցել փետրվարին՝ 7,75 տոկոսից մինչեւ 8 տոկոս, եւ մարտին՝ մինչեւ 9,25 տոկոս ՝ դրանից հետո 4,5 ամիս պահպանվելով այդ մակարդակում: Իսկ 2021 թվականից մինչ օրս տեղի են ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ինը բարձրացում, ընդհանուր առմամբ, 5,25 տոկոսից մինչեւ 9,5 տոկոս:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2022թ. հունիսին Հայաստանի սպառողական շուկայում պաշտոնական տարեկան գնաճը հասել է 10,3% - ի՝ 2021թ. հունիսին, համապատասխանաբար, տարեկան 6,5% գնաճի դիմաց: Իսկ ԿԲ-ի կողմից հաշվարկվող տարեկան բազային գնաճը 2022թ. հունիսին կազմել է 9,4% ՝ 2021թ. հունիսին, համապատասխանաբար, 7,8% գնաճի դիմաց։ Հրակ է հիշեցնել, որ հունիսի վերջին ԿԲ-ի նորացված կանխատեսումը 2022 թվականի համար կանխատեսում էր 8,5 տոկոս գնաճ (2021թ.փաստացի 7,7 տոկոսի դիմաց) ՝ 2024 թվականին մոտենալով թիրախային 4 տոկոսի: Ընդ որում, Կենտրոնական բանկի կանխատեսումների պատկերը, համեմատած մարտյան զեկույցի տարբերակի հետ, փոխվել է, մասնավորապես, գնաճի մասով ՝ 2022 թվականին ավելի վաղ սպասվող 6,6 տոկոսի փոխարեն, նորացված հունիսյան տարբերակում ավելի բարձր մակարդակ է՝ 8,5 տոկոս, իսկ ՀՆԱ կանխատեսվող աճը, ընդհակառակը, բարելավվել է նախկին 1,6 տոկոսից մինչեւ նորացված 4,9 տոկոս: Հրակ է նշել, որ 2022 թվականի հունիսյան կանխատեսումներում արտացոլված են նոր մարտահրավերները ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի համալիր, աննախադեպ, մասշտաբային պատժամիջոցների ֆոնին, որոնց մասնաբաժինը Հայաստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում գերիշխում է։
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ բարձրացումը տեղի է ունեցել 2022թ. մարտի 15-ին ՝ միանգամից 1,25 տոկոսային կետով՝ մինչեւ 9,25 տոկոս, ինչին համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 9,5 տոկոսից բարձրացվել է մինչեւ 10,75 տոկոս, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ 6,5 տոկոսից մինչեւ 7,75 տոկոս: Մինչ այդ, ս.թ. փետրվարի 1 - ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով բարձրացել էր մինչև 8%, որին համապատասխան, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը բարձրացել էր 9.25% - ից մինչև 9.5%, իսկ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' 6.25% - ից մինչև 6.5%: Իսկ 2021թ.վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14 - ին ՝ 0.5 տոկոսային կետով՝ 7.25% - ից հասնելով 7.75% - ի ։ Իսկ 2021թ. Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է վեց անգամ. փետրվարին (0.25 տ.կ.՝ մինչեւ 5.5%), մայիսին (0.5 տ.կ.՝ մինչեւ 6%), հունիսին (0.5 տ.կ.՝ մինչեւ 6.5%), օգոստոսին (0.5 տ.կ.՝ մինչեւ 7%), սեպտեմբերին (0.25 տ.կ.՝ 7.25%) եւ դեկտեմբերին (0.5 տ.կ.՝ 7.75%), ինչին համապատասխան, այդ ժամանակաշրջաններում բարձրացվել եմ նաեւ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները նախնական 6,75%-ից մինչեւ դեկտեմբերի 9.25%, եւ ներգրավված բանկերի ավանդների տոկոսարդույքները՝ նախնական 3.75% - ից մինչեւ դեկտեմբերի 6.25%:
Իսկ 2020 թվականին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերանայել է չորս անգամ ՝ նվազման ուղղությամբ, և մեկ անգամ ՝ բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, վերաֆինանսավորման տոկոսադրույքի 5,5%-ից մինչեւ 4,25% (մարտ, ապրիլ, հունիս, սեպտեմբեր) իջեցումից հետո դեկտեմբերին հաջորդել է բարձրացում մինչեւ 5,25%: Համապատասխան փոփոխության են ենթարկվել լոմբարդային ռեպո եւ բանկերից ներգրավված ավանդների տոկոսադրույքները' մինչեւ դեկտեմբերի 6,75% եւ 3,75%: