
Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Այդ մասին ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրությունում:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - ասվում է հաղորդագրությունում