
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2022 թվականի հունիսի վերջին, ըստ էության, հայտարարել էր, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման գծով միառժամանակ վարչարարություն չի իրականացնելու և (կամ) իրականացնելու է պարզեցված վարչարարություն` միաժամանակ հորդորելով հարկ վճարողներին սեղմ ժամկետում ապահովելու օրենքի պահանջների կատարումը:
Ընդ որում, ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» դեռևս 2022 թվականի հուլիսի 18-ից հարկ վճարողներին հասանելի է դարձել նաև ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը:
Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, կոմիտեի վերլուծությունները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ հարկ վճարողներ, որոնք դեռևս պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ապահովելու համար:
«Հաշվի առնելով նշվածը, Կոմիտեն հայտարարում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում սկսում է ակտիվ վարչարարությունը` «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նպատակով», - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

