
Արմինֆո.: "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը սեպտեմբերի 9-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Նովոսիբիրսկ: Այդ մասին հաղորդում է Նովոսիբիրսկի "Տոլմաչովո" օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքը Երեւանից կիրականացվի ուրբաթ օրը՝ ժամը 21:15-ին, Նովոսիբիրսկում վայրէջք կատարելով շաբաթ օրը ՝ ժամը 4:20-ին: "Տոլմաչեւոյից" ինքնաթիռը կմեկնի շաբաթ օրերին՝ ժամը 5: 20-ին, եւ Հայաստանի մայրաքաղաք կժամանի 7:30-ին: Ընդ որում, նշվում է, որ ժամանակացույցը կարող է փոխվել։ Թռիչքները կիրականացվեն Boeing 737-500 օդանավերով։
Օգոստոսի 22-ի առավոտյան "Տոլմաչեւո" օդանավակայանի չվացուցակում դեռեւս չի հայտնվել Նովոսիբիրսկ - Երեւան - Նովոսիբիրսկ ուղղությունը, որը բացակայել է նաեւ Գյումրիի "Շիրակ" օդանավակայանի չվացուցակում։