Արմինֆո. Orion Worldwide Innovations-ը Նյու Յորքի BAJ Accelerator-ի հետ համատեղ սեպտեմբերի 18-23-ը գործարկում են սթարթափների աճի արագացման 9-րդ խմբի ծրագիր: Նախորդ 8 խմբերին մասնակցել են 94 սթարթափներ, որից 53-ը՝ հայկական (գործող Հայաստանում կամ այլ երկրներում):
Անցյալ տարի, ինչպես հաղորդում է Orion-ի մամուլի ծառայությունը, հայաստանյան 3 սթարթափներին հաջողվել է ստանալ 27 մլն դոլարի ներդրում:
Մասնակցությունը ծրագրին, Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն և BAJ Accelerator-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանի խոսքով, սթարթափներին հնարավորություն կընձեռի շտկել բացերը, զարգացնել հմտությունները, պատրաստվել ներկայանալու աշխարհի խոշոր վենչուրային ընկերություններին, ներդրողներին, հրեշտակ ներդրողներին և ընտանեկան գրասենյակներին։
Հիշեցնենք, որ BAJ Accelerator-ն աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է «Pre Seed» -ից «Series A+» փուլերի սթարթափների համար: BAJ Accelerator-ը աշխարհում առաջինն է, որն արագացնում է տեխնոլոգիաների զարգացումը, հասունացնում սթարթափները դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագրին մասնակցելու հայտ կարելի է ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը ՝ լրացնելով հայտը հետևյալ հղումով. https://www.bajaccelerator.com/apply:
Նշենք, որ «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ: «Օրիոնը» սթարթափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |