Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022 15:46
Կարինա Մելիքյան

AMX մրցանակաբաշխության արդյունքում ներկայացվել են արժեթղթերի շուկայի ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցները

AMX մրցանակաբաշխության արդյունքում ներկայացվել են արժեթղթերի շուկայի ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցները

Արմինֆո.AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել: Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։

 

AMX-ի հաղորդագրության համաձայն,  այս տարի, հիմնվելով 2021-ի ընթացքում ցուցաբերած ակտիվության և գործունեության վրա, երկու ընկերությունները միասին առաջադրել են 21 անվանակարգ։ Ընդ որում, այս տարի ևս նոր անվանակարգ է ավելացվել «Հատուկ մրցանակ» անվանակարգը, որի համար մրցանակ է ստացել «ԱԿԲԱԲԱՆԿ» ԲԲԸ-ն՝ կապիտալի շուկայում նորարար մեթոդներ ինտեգրելու և օգտագործելու համար։

 

AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր-մրցանակակիրներն են՝

 

 - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ՝  լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով, Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում, պետական պարտատոմսերի  լավագույն շուկա ստեղծող;

-«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ՝ լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով;

- «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ՝ կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով, Բորսայի լավագույն նորարար անդամ;

- «ՅՈւՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով ;

- «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում, 

- «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ՝ Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում; 

- «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ՝ Կորպորատիվ արժեթղթերի  լավագույն շուկա ստեղծող;

-«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Պետական պարտատոմսերի շուկայում;

 - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ՝ Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում,

Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix);

- «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ աշխատակից Դիանա Շաքարյան՝ Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից:                                       

 

AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության մրցանակակիրներն են՝

 

- «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ՝ Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու, Դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-ռեեստրավար, Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ; 

- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ՝ Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու; 

- «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ;

- «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ  աշխատակից Սիրանուշ Հարությունյան՝ Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից;

-«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ՝ Հատուկ մրցանակ:                                                

 

Մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը անդրադարձել է AMX-ի գործընկերների կարևորությանը և նշել, - «Մեր ընկերության գրանցած հաջողություններում մեծ է մեր գործընկերների ներդրումը: Ձեր շնորհիվ է, որ այսօր Հայաստանում ունենք զարգացող ֆինանսական շուկա, որը գրավիչ է դրսից ներդրողների համար»:

 
Հաշվի առնելով ֆինանսական շուկայում տեղի ունեցող դրական փոփոխությունները՝ առաջիկայում անվանակարգերի թիվն ավելի է ընդլայնվելու։

 

Նշենք, որ Հայաստանի ֆոնդային բորսան՝ AMX-ը, Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է: AMX - ն առաջարկում է բորսային ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ ցուցակում, թրեյդինգ, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսային լուծումներ: Բորսային վերջնական հաշվարկն իրականացնում է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է: AMX - ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը' այն վերածելով Հայաստանի տնտեսության զարգացման համար ակտիվ ֆինանսական գործիքի: