Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2022 11:33
Նաիրա Բադալյան

Փաշինյանը Պուտինի հետ միասին կմասնակցի ԱՏՀ-ին՝ Վլադիվոստոկում

Փաշինյանը Պուտինի հետ միասին կմասնակցի ԱՏՀ-ին՝ Վլադիվոստոկում

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում կմասնակցի "Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին" թեմայով արևելյան 7-րդ տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

 

Կրեմլի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, համաժողովին կմասնակցեն նաեւ Մյանմայի պետական վարչական խորհրդի նախագահ, ժամանակավոր կառավարության վարչապետ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աուն Հլայնը, Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուուն-Էրդենեն եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն:

 

Նշվում է նաև, որ օրվա ընթացքում նախատեսված են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումներ արտասահմանյան առաջնորդների հետ, որոնք հրավիրվել են ԱՏՀ-2022-ին: Մտքեր կփոխանակվեն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Արեւելյան տնտեսական համաժողովը տեղի կունենա Վլադիվոստոկում սեպտեմբերի 5-8-ը: